Հոդված 22
Հոդված 22
1. Սույն Համաձայնագրի դրույթների խախտման դեպքում այն Կողմի իրավասու մարմինները, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը, պարտավոր են մյուս Կողմի իրավասու մարմինների խնդրանքով, որտեղ տեղի է ունեցել խախտումը, անկախ իրենց երկրի գործող օրենսդրությունից կատարել հետևյալ միջոցառումներից մեկը.
ա) փոխադրողին նախազգուշացնել,
բ) փոխադրողին գրավոր զգուշացնել` հայտնելով, որ խախտումը կրկնվելու դեպքում փոխադրումներ իրականացնելու թույլտվությունը կկասեցվի որոշակի ժամկետով կամ կդադարեցվի,
գ) սույն Համաձայնագրի հիման վրա տրված թույլտվությունը կասեցնել որոշակի ժամկետով կամ դադարեցնել:
2. Կողմերի իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են ձեռնարկված միջոցառումների մասին: