Հոդված 20
Հոդված 20
1. Ավտոբուսի կամ բեռնատար ավտոմեքենայի վարորդը պետք է ունենա ազգային կամ միջազգային վարորդական իրավունքներ, որոնք համապատասխանում են իր ավտոտրանսպորտային միջոցի տեսակին, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի ազգային գրանցման փաստաթղթեր:
2. Ազգային կամ միջազգային վարորդական վկայականը պետք է համապատասխանի ճանապարհային երթևեկության մասին միջազգային կոնվենցիայով սահմանված դրույթներին:
3. Թույլտվությունը և մյուս փաստաթղթերը, որոնք պահանջվում են սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, պետք է լինեն ավտոտրանսպորտային միջոցում, որին վերաբերում են, և ներկայացվեն ստուգող իրավասու մարմնի պահանջով: