Հոդված 9
Հոդված 9
1. Ավտոբուսներով ուղևորների ոչ կանոնավոր փոխադրումների համար թույլտվություն չի պահանջվում այն դեպքում, երբ միևնույն կազմով ուղևորների խումբը փոխադրվում է նույն ավտոբուսով ուղևորության ամբողջ ընթացքում.
ա) եթե այդ ուղևորությունը սկսվում և ավարտվում է այն Կողմի տարածքում, որտեղ գրանցված է ավտոբուսը,
բ) եթե այդ ուղևորությունը սկսվում է այն Կողմի տարածքում, որտեղ գրանցված է ավտոբուսը, և ավարտվում է մյուս Կողմի տարածքում պայմանով, որ ավտոբուսը այդ տարածքը լքում է դատարկ:
2. Թույլտվություն չի պահանջվում անսարք ավտոբուսը ուրիշ ավտոբուսով փոխարինելիս:
3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փոխադրումները կատարելիս ավտոբուսի վարորդը պետք է ունենա ուղևորների ցուցակը: