Հոդված 10
Հոդված 10
Կողմերի տարածքներով տրանսպորտային միջոցներով բեռների փոխադրումն իրականացվում է իրավասու մարմինների կողմից նախօրոք տրված թույլտվությունների և քվոտաների հիման վրա, բացառությամբ ներքոհիշյալ դեպքերի.
1) դիակի կամ աճյունի փոխադրում,
2) թատերական ներկայացումների համար դեկորի առարկաների, երաժշտական համերգների, կինոցուցադրումների և ռադիոհեռուստատեսային հաղորդումների համար անհրաժեշտ բեռների, սարքավորումների փոխադրում, կենդանիների փոխադրում,
3) անսարք կամ խափանված տրանսպորտային միջոցների փոխադրում,
4) փոստի փոխադրում,
5) օդանավակայաններ ու երկաթուղային կայարաններ և օդանավակայաններից ու երկաթուղային կայարաններից բեռների չպլանավորված փոխադրումները` ինքնաթիռի չվերթի հարկադիր փոփոխության և երկաթուղում ֆորս մաժորի դեպքում,
6) տարերային աղետների դեպքում օգնություն ցուցաբերելու համար նախատեսված նյութերի փոխադրում,
7) ցուցահանդեսների և տոնավաճառների համար` վաճառքի համար չնախատեսված նյութերի փոխադրում,
8) մարդասիրական բեռների փոխադրում,
9) խառը հանձնաժողովի համաձայնեցմանը ենթակա այլ դեպքեր: