Հոդված 8
Հոդված 8
Ավտոբուսով երկու երկրների միջև կամ նրանց տարածքներով` տարանցիկ, ուղևորների ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար, բացառությամբ սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված փոխադրումների, պահանջվում է Կողմերի իրավասու մարմինների թույլտվությունը:
Կողմերի իրավասու մարմինները թույլտվություն կտան այն ճանապարհահատվածի համար, որն անցնում է իրենց երկրի տարածքով:
Ավտոբուսով ուղևորների յուրաքանչյուր ոչ կանոնավոր փոխադրման համար պետք է տրվի առանձին թույլտվություն, որը տալիս է մեկ ուղերթի իրավունք այնտեղ և հետ, եթե այլ բան նախատեսված չէ բուն թույլտվության մեջ:
Ձևաթղթերը պետք է ունենան թույլտվություն տվող իրավասու մարմնի կնիքը և ստորագրությունը:
Կողմերի իրավասու մարմինները միմյանց միջև համաձայնեցնում են թույլտվության ձևաթղթերի փոխանակման կարգը: