Հոդված 12. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հոդված 12. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
1) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել մյուս Պայմանավորվող կողմին` պահանջելով հրավիրել օդագնացության սարքերի, թռիչքային անձնակազմի, օդանավերի և նշանակված ավիաընկերությունների գործունեության անվտանգության ապահովման նպատակով մյուս Պայմանավորվող կողմի կողմից կիրառվող անվտանգության չափանիշներին նվիրված խորհրդակցություն: Եթե խորհրդակցությունների արդյունքում պարզվում է, որ Պայմանավորվող կողմերից մեկը գործնականում չի կիրառում և չի պահպանում վերոնշյալ ճյուղերի համար գործող անվտանգության այն չափանիշները և պահանջները, որոնք համապատասխանում են Կոնվենցիայի ներկայացրած անվտանգության նվազագույն պահանջներին, ապա ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմին այդ եզրակացությունների, ինչպես նաև այն քայլերի մասին, որոնք պահանջվում է ձեռնարկել անվտանգության նվազագույն պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով: Մյուս Պայմանավորվող կողմը հայտագրված թերությունները վերացնելու նպատակով պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկի: Եթե մյուս Պայմանավորվող կողմը որոշակի ժամանակահատվածում, առավելագույնը 15 օրվա ընթացքում, հարկ եղած քայլերը չի ձեռնարկում, ապա դա դիտվում է որպես 4-րդ հոդվածի կիրառման հիմք:
2) Եթե որևէ ավիաընկերության գործունեության անվտանգության ապահովման նկատառումով անհրաժեշտ է անհապաղ միջոցներ գործադրել, ապա Պայմանավորվող կողմերը կարող են 4-րդ հոդվածով նախատեսված միջոցառումներն իրականացնել մինչև խորհրդակցություն գումարելը:
3) Համաձայն 1-ին և 2-րդ պարբերությունների Պայմանավորվող կողմերից մեկի ձեռնարկած ցանկացած միջոցառում կասեցվում է, եթե մյուս Պայմանավորվող կողմն ապահովում է սույն հոդվածով նախատեսված անվտանգության նվազագույն պահանջները: