Հոդված 4. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
Հոդված 4. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարել կամ պայմաններ պարտադրելով սահմանափակել սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն շնորհված թույլտվությունը, եթե նշանակված ավիաընկերությունը չի պահպանում իրավունքներ տրամադրող Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնակարգերը, սույն Համաձայնագրի դրույթները, ինչպես նաև չի կատարում վերջինից բխող պարտավորությունները: Մինչև շահագործման իրավունքների չեղյալ հայտարարումը կամ սահմանափակումը սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն հրավիրվում են խորհրդակցություններ, բացառությամբ այն դեպքերի, եթե շահագործման իրավունքների կասեցումը կամ պայմանների պարտադրումն անհրաժեշտ են օրենքների և կանոնների հետագա խախտումները կանխելու նպատակով: