Անցնել բովանդակությանը

Հոդված 17. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

1) Եթե սույն Համաձայնագրի մեկնաբանությանը կամ կիրառմանը վերաբերող որևէ տարաձայնություն ըստ սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի հնարավոր չէ կարգավորել, ապա այն Պայմանավորվող կողմերից մեկի պահանջով կարող է ներկայացվել միջնորդ դատարան:

2) Միջնորդ դատարանը նշանակվում է ad hoc, ընդ որում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը նշանակում է մեկ անդամ, նշանակված երկու անդամները համաձայնության են գալիս երրորդ պետության քաղաքացու միջնորդ դատարանի նախագահի թեկնածության վերաբերյալ, որին նշանակում են Պայմանավորվող կողմերի կառավարությունները: Դատարանի անդամները նշանակվում են Պայմանավորվող կողմերից մեկի` տարաձայնությունը միջնորդ դատարանով լուծելու վերաբերյալ մտադրության ծանուցումից հետո երկու, իսկ նախագահը` երեք ամսվա ընթացքում:

3) Եթե 2-րդ պարբերության մեջ հիշատակված ժամկետները չեն պահպանվում, այլ պայմանավորվածության բացակայության դեպքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դիմել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խորհրդի նախագահին` խնդրելով կատարել անհրաժեշտ նշանակումները: Եթե նախագահն այս կամ այն Պայմանավորվող կողմի քաղաքացի է, կամ այլ հանգամանքներ խոչընդոտում են նշանակումների կատարմանը, ապա անհրաժեշտ նշանակումները կատարում է խորհրդի փոխնախագահը:

4) Միջնորդական դատարանն իր որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ: Դատարանի որոշումները Պայմանավորվող կողմերի համար պարտադիր են: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ վճարում է իր կողմից նշանակված անդամի, ինչպես նաև միջնորդական դատավարության ընթացքում իր ներկայացուցչության ծախսերը: Դատարանի նախագահի և այլ դատական ծախսերը Պայմանավորվող կողմերը ստանձնում են հավասար բաժնեմասերով: Բոլոր այլ առումներով միջնորդական դատարանն ինքն է որոշում իր դատավարական ընթացակարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։