Հոդված 5. ՏՈՒՐՔԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Հոդված 5. ՏՈՒՐՔԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերության օդանավերի կողմից օդանավակայանների կամ ավիագնացության այլ կառույցների օգտագործման դիմաց գանձվող տուրքերը չեն կարող գերազանցել այն տուրքաչափերը, որոնք գանձվում են համանման միջազգային օդային հաղորդակցություն իրականացնող հայրենական ավիաընկերությունների օդանավերից: