Անցնել բովանդակությանը

Հոդված 14. ՄՈՒՏՔ ԵՐԿԻՐ և ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. ՄՈՒՏՔ ԵՐԿԻՐ և ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ

1) Ցանկացած Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություններին իրավունք է վերապահում իր տարածքում միջոցառումներ իրականացնել, որոնք կապահովեն մյուս Պայմանավորվող կողմի տարածք միայն այն անձանց փոխադրումը, ովքեր տվյալ երկրի մուտքի կամ տվյալ երկրի տարածքով տարանցիկ փոխադրումների համար պահանջվող փաստաթղթեր ունեն:

2) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հետագա քննություն անցկացնելու նպատակով իր տարածքում ընդունում է այն անձին, ում մերժել է ընդունել ուղևորության նպատակակետ հանդիսացող երկիրը` տվյալ երկիր մուտքի իրավունք չունենալը պարզելուց հետո, եթե տվյալ անձը մեկնումից առաջ այդ Պայմանավորվող կողմի տարածքում գտնվել է ոչ միայն անմիջապես որպես տարանցիկ ուղևոր: Պայմանավորվող կողմերը վերոնշյալ անձին չեն վերադարձնում այն երկիր, որտեղ մինչ այդ արձանագրվել է, որ նա մուտքի արտոնություն չունի:

3) Սույն սահմանումը չի խոչընդոտում, որ իշխանությունները հետագա քննություն անցկացնեն` մերժված, մուտքի իրավունք չունեցող անձանց տվյալ պետության կողմից ընդունվելու հնարավորությունը վերջնականորեն պարզելու կամ այդ անձանց փոխադրումը, հեռացումը կամ վտարումն այն պետություն, որի քաղաքացիներն են, և կամ այլ պետություն, որտեղ այդ անձինք կարող են ընդունվել այլ պատճառներով, ապահովելու նպատակով: Այն դեպքերում, եթե մուտքի իրավունք չունեցող անձը կորցրել կամ փչացրել է իր ճամփորդական փաստաթղթերը, համապատասխան Պայմանավորվող կողմը վերոնշյալ փաստաթղթերի փոխարեն ընդունում է այն Պայմանավորվող կողմի ատյանների կողմից տրված` մեկնման և ժամանման հանգամանքները հավաստող փաստաթղթերը, որի տարածքում արձանագրվել է, որ տվյալ անձը մուտքի արտոնություն չունի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։