Հոդված 16. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 16. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սույն Համաձայնագրում կամ չվացուցակում փոփոխություններ մտցնելու կամ վերջիններիս մեկնաբանման նպատակով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դիմել մյուս Պայմանավորվող կողմին` խնդրելով խորհրդակցություն հրավիրել: Վերոնշյալը վերաբերում է նաև սույն Համաձայնագրի կիրառությանը վերաբերող քննարկումներին, եթե ըստ Պայմանավորվող կողմերից մեկի տեսակետի` 15-րդ հոդվածի համաձայն կայացած կարծիքների փոխանակումը գոհացուցիչ արդյունքի չի հանգեցրել: Խորհրդակցությունները գումարվում են մյուս Պայմանավորվող կողմի ներկայացրած դիմումի ստացման օրվանից հետո երկու ամսվա ընթացքում: