Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
1) Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե տեքստից այլ մեկնաբանություն չի հետևում, ապա`
ա) «Կոնվենցիա» նշանակում է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից Չիկագոյում ստորագրման համար բաց Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան և ներառում է հիշյալ Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն ընդունված բոլոր Հավելվածները, ինչպես նաև Կոնվենցիայում և վերջինիս Հավելվածներում, համաձայն Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների, կատարված բոլոր փոփոխությունները, եթե վերոնշյալ Հավելվածները կամ փոփոխությունները գործողության մեջ են դրվել կամ վավերացվել Պայմանավորվող կողմերի կողմից.
բ) «ավիացիոն իշխանություններ»-ը Հայաստանի Հանրապետությունում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն է, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` տրանսպորտի դաշնային նախարարությունը կամ Պայմանավորվող կողմերը ներկայացնող ցանկացած այլ անձ կամ գործակալություն, որը լիազորված է իրականացնելու վերոնշյալ ատյանների ստանձնած պարտականությունները.
գ) «նշանակված ավիաընկերություն» նշանակում է ավիաընկերություն, որին Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, ըստ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի, մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու եղանակով նշանակում է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով:
2) «Տարածք», «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն» և «վայրէջք ոչ առևտրային նպատակներով» տերմինները սույն Համաձայնագրի նկատմամբ կիրառության մեջ ունեն Կոնվենցիայի 2-րդ և 96-րդ հոդվածներում ամրագրված նշանակությունը:
3) «Սակագին» տերմինը նշանակում է ուղևորների, ուղեբեռների կամ բեռների (բացառությամբ փոստի) միջազգային փոխադրումների (այն է` երկու կամ ավելի պետությունների տարածքներում տեղակայված կետերի միջև իրականացվող փոխադրումների) հաշվարկված արժեքը և ներառում է.
ա) ցանկացած տարանցիկ սակագին կամ գումար, որը հաշվարկվում է որպես միջազգային փոխադրումների վճար, և որը վաճառվում կամ իրացվում է որպես այդպիսին, ներառյալ այն տարանցիկ սակագները, որոնք կազմում են միջազգային երթուղիներով կամ միջազգային երթուղիների մաս կազմող ներքին հատվածներով փոխադրումների համար սահմանված այլ սակագների կամ հավելյալ սակագների կիրառման դեպքում.
բ) ուղևորների կամ ուղեբեռների փոխադրումների համար տոմսերի վաճառքի դիմաց կամ բեռների փոխադրումների ընթացքում համապատասխան միջոցառումների ձեռնարկման համար տրվող կոմիսիոն վճարները, և
գ) այն պայմանները, որոնք պայմանավորում են սակագնի կամ փոխադրումների արժեքի, ինչպես նաև միջնորդավճարի կիրառությունը: Այն ներառում է նաև.
դ) փոխադրումների իրականացման կապակցությամբ կատարված բոլոր վճարումները.
ե) ցանկացած սակագին, որը կիրառվում է որպես միջազգային փոխադրումների հարակից հատված օգտագործվող ներքին երթուղիներով փոխադրումների արժեքի համար, որը գործադրելի չէ միմիայն ներքին երթուղիներով փոխադրումների համար և որը միջազգային օդային հաղորդակցություն իրականացնող բոլոր փոխադրողներին կամ նրանց պատվիրատուներին հավասար պայմաններով չի տրամադրվում: