Հոդված 10. ՍԱԿԱԳՆԵՐ
Հոդված 10. ՍԱԿԱԳՆԵՐ
1) Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով նշանակված ավիաընկերության կողմից ուղևորների փոխադրումների համար կիրառվող սակագները հարկ է համաձայնեցնել այն Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ, որի տարածքում գտնվում է թռիչքի մեկնարկման կետը (համաձայն փոխադրումների փաստաթղթերի տվյալների):
2) Իրենց սակագներում նշանակված ավիաընկերությունները հաշվի են առնում շահագործման ծախսերը, համապատասխան շահույթի ապահովումը, մրցակցության և շուկայի առկա պայմանները, ինչպես նաև սպառողների շահերը: Ավիացիոն իրավասու իշխանություններն իրավունք ունեն չհաստատել ներկայացված սակագները միմիայն այն դեպքում, եթե սակագինը չի բավարարում վերոնշյալ չափանիշները:
3) Նշանակված ավիաընկերությունները սակագները ավիացիոն իշխանությունների հաստատմանն են ներկայացնում այդ սակագների կիրառման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:
4) Եթե որևէ Պայմանավորվող կողմի ավիացիայի ատյանները համաձայն չեն հաստատել ներկայացված սակագները, ապա առնչվող ավիաընկերությանը տեղեկացնում են այդ մասին սակագնի ներկայացման օրվանից հետո 21 օրվա ընթացքում: Նման դեպքերում ներկայացված սակագինը չի թույլատրվում կիրառել: Շարունակում է կիրառվել մինչ այդ գործող այն սակագինը, որը պետք է փոխարինվեր նոր սակագնով: