Հոդված 11. ԿՈՄԵՐՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հոդված 11. ԿՈՄԵՐՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ փոխադարձության հիման վրա մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերությանն անհրաժեշտության դեպքում իր տարածքում գրասենյակներ հիմնադրելու, ինչպես նաև վարչական, առևտրական և տեխնիկական աշխատակազմ պահելու իրավունք է վերապահում:
2) 1-ին պարբերության մեջ նշված գրասենյակների հիմնադրումը և աշխատակազմի ներգրավումն իրականացվում է Պայմանավորվող կողմի այն օրենքների և կանոնակարգերի համաձայն, որոնք կանոնակարգում են համապատասխան Պայմանավորվող կողմի տարածք մուտքի և կացության պայմանները: Համաձայն 1-ին պարբերության գրասենյակներում աշխատանքի ներգրավված աշխատակազմից աշխատանքի թույլտվություն չի պահանջվում:
3) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ փոխադարձության հիման վրա մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերության վերապահում է այդ Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների համար ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրումներն ինքնուրույն ձևակերպելու և սպասարկելու իրավունք: Այդ իրավունքը չի ներառում օդանավակայանների իրավասության ոլորտին պատկանող վերգետնյա ուղիների սպասարկումները (օդանավերի վերգետնյա սպասարկում):
4) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերության վերապահում է իր կողմից իրականացվող փոխադրումները փոխադրումների իր փաստաթղթերով, անմիջաբար իր վաճառասրահներում, ինչպես նաև մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իր գործակալների միջոցով ցանկացած գնորդի, ցանկացած ազատ փոխարկելի արժույթով վաճառելու իրավունք: