Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Երթևեկության իրավունքների շնորհում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Երթևեկության իրավունքների շնորհում

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը միջազգային օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով տալիս է.

ա) իր տարածքով անվայրէջք թռիչքի իրավունք.

բ) ոչ առևտրային նպատակներով իր տարածքում վայրէջք կատարելու թույլտվություն, և

գ) 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով առևտրային հիմունքներով ուղևորների փոխադրման, ուղեբեռների, բեռների կամ փոստի բեռնման կամ բեռնաթափման նպատակով իր տարածքի պայմանավորված կետերում վայրէջք կատարելու թույլտվություն:

2) Այն երթուղիները, որոնցով Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին արտոնվում է միջազգային օդային հաղորդակցություն իրականացնել, սահմանվում են չվացուցակում, որի մասին Կողմերը համաձայնության են գալիս ծանուցումների փոխանակման եղանակով:

3) Սույն հոդվածի 1-ին պարբերությունը Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վարձատրության դիմաց կետից կետ ուղևորներ, բեռներ, ուղեբեռներ և փոստ փոխադրելու կիրառում (կաբոտաժ) չի վերապահում:

4) Համաձայն 1-ին պարբերության` շնորհված երթևեկության իրավունքները չեն ներառում այդ իրավունքները տրամադրող Կողմի կամ երրորդ երկրի տարածքում կետից կետ և հակառակ ուղղությամբ ուղևորներ, ուղեբեռ, բեռներ և փոստ փոխադրելու իրավունքը (հինգերորդ ազատություն):

Հինգերորդ ազատության իրավունքները վերապահվում են երկու Պայմանավորվող կողմերի ավիացիայի ատյանների միջև կնքվող հատուկ համաձայնագրերի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։