Հոդված 21. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 21. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է մյուս Պայմանավորվող կողմին ծանուցել, որ որոշում է ընդունել դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը: Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կայացված որոշման մասին միաժամանակ ծանուցվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO): Այդ դեպքում սույն Համաձայնագիրը կորցնում է ուժը մյուս Պայմանավորվող կողմի ծանուցման ստացման օրվանից տասներկու ամիս անց, եթե գործողության դադարեցման մասին ծանուցումը մինչ այդ ժամկետի լրանալը փոխադարձ համաձայնության հիման վրա հետ չի վերցվում: Եթե մյուս Պայմանավորվող կողմը չի հավաստում ծանուցման ստացումը, ապա որպես ծանուցման ստացման օր ընդունվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) ծանուցման ստացման տասնչորսերորդ օրը:
Կատարվել է Բոնն քաղաքում 1998 թվականի մայիսի 4-ին, երկու բնօրինակով, գերմաներեն, հայերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Գերմաներեն և հայերեն տեքստերի մեկնաբանությունների հակասության դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
Հայտագիր Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը պատիվ ունի, վկայակոչելով «Օդային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 1998 թ. մայիսի 4-ին ստորագրված Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ներկայացնելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև չվացուցակի մասին կնքվելիք համաձայնագիրը.
I. Չվացուցակ
1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության նշանակած ավիաընկերությունների կողմից իրականացվելիք թռիչքային երթուղիներ:
Կետեր Գերմանիայի
Դաշնային
Հանրապետությունում Միջանկյալ
կետեր Կետեր
Հայաստանի
Հանրապետությունում Այլ կետեր
Կետեր
Գերմանիայի
Դաշնային
Հանրապետությունում Բոլոր կետերը Երկու կետ Բոլոր կետերը
II. Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունների կողմից իրականացվելիք թռիչքային երթուղիներ
Կետեր
Հայաստանի
Հանրապետությունում Միջանկյալ
կետեր Կետեր Գերմանիայի
Դաշնային
Հանրապետությունում Այլ կետեր
Կետեր
Հայաստանի
Հանրապետությունում Բոլոր կետերը Երկու կետ Բոլոր կետերը
III. Նշանակված ավիաընկերությանն իրավունք է վերապահվում ցանկության դեպքում սահմանված երթուղու վրա շրջանցել մեկ կամ մի քանի կետեր` այն պայմանով, եթե տվյալ երթուղու մեկնարկման կետը գտնվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որը նշանակել է այդ ավիաընկերությանը:
IV. Նշանակված ավիաընկերություններին արտոնվում է սահմանված երթուղիներում թռիչքներ իրականացնել առանց օդանավի տեսակի և կոնֆիգուրացիայի վերաբերյալ սահմանափակումների:
V. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանն արտոնվում է բոլոր միջանկյալ կետերից և/կամ այլ կետերից մինչև մյուս Պայմանավորվող կողմի տարածք թռիչքներ իրականացնել առանց հինգերորդ ազատության երթևեկության իրավունքների կիրարկման: Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կարող է իրականացնել հինգերորդ ազատության երթևեկության իրավունքները միայն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների նախնական համաձայնությամբ:
VI. Նախնական փուլում թռիչքների հաճախականությունը կսահմանափակվի շաբաթական երկու թռիչքով:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է գերմաներեն, հայերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Գերմաներեն և հայերեն տեքստերի տարընթերցման դեպքում նախապատվություն է տրվում անգլերեն տեքստին:
Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնություն հայտնի 1-ին և 2-րդ կետերում ներկայացված առաջարկներին, ապա սույն հայտագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունը հայտնող պատասխան հայտագիրը կկազմեն Համաձայնագիր Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև, որը ուժի մեջ կմտնի պատասխան հայտագրի թվագրման օրվանից:
Օգտվելով առիթից` Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը վերստին իր խորին հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 1-ից: