Անցնել բովանդակությանը

Հոդված 3. ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

1) Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցությունները կարող են սկսվել ցանկացած պահի, եթե`

ա) այն Պայմանավորվող կողմը, որը ստացել է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ հիշատակված իրավունքները, գրավոր կերպով նշանակել է մեկ կամ ավելի ավիաընկերությունների, և

բ) հիշյալ իրավունքները տրամադրող Պայմանավորվող կողմը նշանակված ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին օդային հաղորդակցություն բացելու արտոնություն է շնորհել:

2) Հիշյալ իրավունքները տրամադրող Պայմանավորվող կողմը սույն հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերություններում, ինչպես նաև 9-րդ հոդվածում ամրագրված պայմանների կատարման դեպքում առանց հապաղելու միջազգային օդային հաղորդակցություն իրականացնելու թույլտվություն է տալիս:

3) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ցանկացած ավիաընկերությունից կարող է ապացույցներ պահանջել առ այն, որ վերջինս որակավորված է բավարարելու առաջին Պայմանավորվող կողմի` միջազգային օդային հաղորդակցության իրականացումը կանոնակարգող օրենսդրության և կանոնակարգերի ներկայացրած պահանջները:

4) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակած ավիաընկերության մերժել 2-րդ հոդվածով նախատեսվող իրավունքների գործադրումը, եթե նշանակված ավիաընկերությունը, ըստ պահանջման, ի վիճակի չէ ապացույցներ ներկայացնել առ այն, որ ավիաընկերության սեփականատիրական իրավունքը և փաստական վերահսկողությունը գերազանցապես պատկանում են համապատասխան Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կամ միավորումներին կամ իրեն` Պայմանավորվող կողմին: Նկատի առնելով Եվրոպական համայնքի առջև Գերմանիայի Դաշնային Հանրապետության ստանձնած իրավական պարտավորությունները` մյուս Պայմանավորվող կողմը վերոնշյալ իրավունքը կարող է գործադրել միայն այն դեպքում, եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերությունը, ըստ պահանջի, ապացույցներ չի ներկայացնում, որոնք փաստում են, որ հիշյալ ավիաընկերության սեփականատիրական իրավունքը գերազանցապես պատկանում է Եվրոպական միությանն անդամակցող որևէ պետության կամ այդ պետությունների քաղաքացիներին կամ միավորումներին, և որ ավիաընկերությունը գտնվում է Եվրոպական միությանն անդամակցող որևէ պետության կամ այդ պետության քաղաքացիների, միավորումների փաստական վերահսկողության ներքո:

5) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է 1-ից 4-րդ պարբերությունների համաձայն իր կողմից նշանակված ավիաընկերության փոխարեն այլ ավիաընկերություն նշանակել: Նոր նշանակված ավիաընկերությունն օգտվում է նույն իրավունքներից և կրում նույն պարտավորությունները, որոնք ուներ նշանակված նախորդ ավիաընկերությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։