Անցնել բովանդակությանը

Հոդված 6. ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ և ԱՅԼ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ և ԱՅԼ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄ

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ցանկացած ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերը, որոնք վայրէջք են կատարում և այնուհետև թռչում մյուս Պայմանավորվող կողմի տարածքից կամ թռիչքներ են իրականացնում մյուս Պայմանավորվող կողմի տարածքով, ներառյալ օդանավում գտնվող վառելանյութի, քսայուղերի և օդանավի պահնոցներում պահեստավորված տեխնիկական այլ անհրաժեշտ նյութերի պահուստները (հակասառեցուցիչ, հիդրավլիկ, սառեցնող հեղուկներ և այլն), ինչպես նաև պահեստամասերը, մշտական գործածության սարքերը և պաշարները ազատվում են մաքսային տուրքերից և ապրանքների ներկրման, արտահանման և տարանցիկ փոխադրումների համար սահմանված այլ գանձումներից: Սույնը տարածվում է նաև մյուս Պայմանավորվող կողմի տարածքով թռիչքի ընթացքում գործածվող ապրանքների վրա:

2) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածք ժամանակավորապես ներկրվող վառելանյութը, քսայուղերի և օդանավերի շահագործման նպատակով գործածվող այլ տեխնիկական նյութերի պաշարները, որոնք անմիջապես կամ պահեստավորվելուց հետո կրկին բեռնվում են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության ցանկացած օդանավ կամ այլ եղանակով կրկին արտահանվում են առաջին Պայմանավորվող կողմի տարածքից, մյուս Պայմանավորվող կողմի տարածք ներկրելիս նույնպես ազատվում են 1-ին պարբերության մեջ հիշատակված մաքսային տուրքերից և այլ գանձումներից:

Մի Պայմանավորվող կողմի որևէ նշանակված ավիաընկերության փոխադրումների փաստաթղթերը մյուս Պայմանավորվող կողմի տարածք ներմուծման դեպքում նմանապես ազատվում են 1-ին պարբերությունում նշված մաքսային տուրքերից և այլ գանձումներից:

3) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում մի Պայմանավորվող կողմի` մյուս Պայմանավորվող կողմի օդանավ բեռնված և օդային հաղորդակցության նպատակով օգտագործվող վառելիքը, քսայուղերը և գործածվող այլ տեխնիկական նյութերի պաշարներն ազատվում են 1-ին պարբերության մեջ հիշատակված մաքսային տուրքերից և այլ գանձումներից, ինչպես նաև այլ հատուկ վճարներից:

4) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է 1-ից 3-րդ պարբերություններում հիշատակված ապրանքների վրա մաքսային հսկողություն սահմանել:

5) Նկատի առնելով, որ 1-ից 3-րդ պարբերություններում հիշատակված ապրանքների վրա մաքսային տուրքեր և այլ հարկեր չեն դրվում, հիշյալ ապրանքների վրա չեն տարածվում նաև վերջիններիս ներկրման, արտահանման կամ տարանցիկ փոխադրումների նկատմամբ գործող տնտեսական արգելքները և սահմանափակումները:

6) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, փոխադարձության հիման վրա, մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակած ավիաընկերությանը վերջինիս գործունեությունն ապահովելու նպատակով մատակարարվող ապրանքները և մատուցվող ծառայություններն ազատում է շրջանառության և այլ անուղղակի հարկերից: Հարկային արտոնությունը կարող է իրականացվել հարկերից ազատման կամ փոխհատուցման վճարման եղանակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։