Անցնել բովանդակությանը

Հոդված 8. ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

1) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին ընձեռվում է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով օդային հաղորդակցություն իրականացնելու արդարացի և հավասար հնարավորություններ:

2) Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցություն իրականացնելիս յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերություն հաշվի է առնում մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերության շահերը` մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կողմից նույն երթուղիներով կամ վերջիններիս որևէ հատվածով իրականացվող օդային հաղորդակցության վրա անբարենպաստ ազդեցությունները բացառելու նպատակով:

3) Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով օդային հաղորդակցության իրականացումն առաջին հերթին նպատակ ունի ապահովել փոխադրումների այնպիսի առաջարկ, որը համապատասխանում է դեպի այն Պայմանավորվող կողմի տարածք կամ նրա տարածքից իրականացվող փոխադրումների նախատեսվող պահանջարկին, որի կողմից նշանակվել են ավիաընկերությունները: Նշանակված ավիաընկերություններին սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով մյուս Պայմանավորվող կողմի կամ երրորդ պետության տարածքում տեղակայված կետերի միջև փոխադրումներ իրականացնելու շնորհված իրավունքը գործադրվում է ի շահ միջազգային օդային հաղորդակցության կանոնակարգված զարգացման` ապահովելով, որ փոխադրումների առաջարկը համապատասխանի`

ա) դեպի ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմի տարածք կամ նրա տարածքից իրականացվող փոխադրումների պահանջարկին.

բ) փոխադրումների պահանջարկին, որն առկա է այն շրջաններում, որոնցով անցնում է երթուղին` հաշվի առնելով տեղական և տարածաշրջանային օդային հաղորդակցությունը.

գ) տարանցիկ հաղորդակցության երթուղիների տնտեսական շահագործման պահանջներին:

4) Ցանկացած նշանակված ավիաընկերության նկատմամբ արդարացի և հավասար վերաբերմունք ապահովելու նպատակով հարկ է հաղորդակցության հաճախականությունը, օդանավերի տեսակը հաշվի առնելով` տարողությունը, ինչպես նաև չվացուցակները համաձայնեցնել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հետ:

5) Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները անհրաժեշտության դեպքում ձգտում են գոհացուցիչ համաձայնության գալ փոխադրումների ծավալի և հաճախականության վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։