Անցնել բովանդակությանը

Հոդված 9. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ և ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ և ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

1) Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցության հաստատումից առնվազն մեկ ամիս առաջ և մինչև յուրաքանչյուր հաջորդող թռիչքաշրջանի սկիզբը Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններին տեղեկություններ է հաղորդում հաղորդակցության եղանակի, օդանավերի մակնիշի և չվացուցակների վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կատարվելիք փոփոխությունների մասին հարկ է ծանուցել անհապաղ:

2) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիայի ատյանները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին վերջիններիս պահանջով ներկայացնում են պարբերական կամ այլ վիճակագրական տվյալներ պարունակող փաստաթղթեր, որոնք հիմնավորված կերպով կարող են պահանջվել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով առաջին Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերության կողմից իրականացվող փոխադրումների ծավալը ստուգելու նպատակով: Այդպիսի փաստաթուղթը պետք է ներառի իրականացվող փոխադրումների ծավալի, թռիչքի մեկնարկման կետի և նպատակակետի որոշման համար անհրաժեշտ բոլոր տվյալները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։