Հոդված 16. Մատչելիությունը
Հոդված 16. Մատչելիությունը
1. ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնատար անձինք, առաքելության փորձագետները և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձինք իրավունք ունեն.
ա) արագ և անվճար մուտքի արտոնագրերի և, որտեղ որ պահանջվում է, արտոնագրերի կամ թույլտվությունների ստացման,
բ) համագործակցության ծրագրերի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ առանց խոչընդոտների երկիր մտնելու կամ երկրից դուրս գալու և երկրի ներսում այցելելու այն վայրերը, որտեղ իրականացվում է համագործակցության գործունեություն: