Հոդված 3. Համագործակցության ծրագրեր և գործողությունների գլխավոր ծրագիր
Հոդված 3. Համագործակցության ծրագրեր և գործողությունների գլխավոր ծրագիր
1. Կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համաձայնեցված համագործակցության ծրագրերը մասն են կազմում գործողությունների գլխավոր ծրագրի, որի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կառավարության և, եթե կան, այլ մասնակից կազմակերպությունների միջև:
2. Գործողությունների գլխավոր ծրագիրը կներառի համագործակցության ծրագրերի մանրամասները` սահմանելով իրականացվելիք գործունեության նպատակները, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կառավարության և մասնակից կազմակերպությունների պարտավորությունները և համագործակցության ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ մոտավոր ֆինանսական ռեսուրսները:
3. Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնատար անձանց, առաքելությունների փորձագետներին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձանց կթույլատրի հետևել և վերահսկել համագործակցության ծրագրերի բոլոր փուլերն ու բնագավառները:
4. Կառավարությունը գործողությունների գլխավոր ծրագրի իրականացմանը վերաբերող այնպիսի վիճակագրական արձանագրություններ կվարի, ինչպիսիք Կողմերը կարող են անհրաժեշտ համարել, և ՅՈՒՆԻՍԵՖ-ի խնդրանքի դեպքում նրան կտրամադրի ցանկացած այդպիսի արձանագրություն:
5. Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ կհամագործակցի` ապահովելու այն համապատասխան միջոցները, որոնք անհրաժեշտ են հասարակությանը համարժեք կերպով տեղեկացնելու սույն Համաձայնագրի համաձայն իրականացվող համագործակցության ծրագրերի մասին: