Հոդված 20. Արտոնություններից և անձեռնմխելիությունից զրկելը
Հոդված 20. Արտոնություններից և անձեռնմխելիությունից զրկելը
Սույն Համաձայնագրի համաձայն տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը տրվում են ի շահ Միավորված ազգերի կազմակերպության և ոչ թե դրանք ստացող անձանց մասնավոր շահի համար: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն իրավունք ունի և պարտավոր է անձեռնմխելիությունից զրկել 13-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածներում նշված ցանկացած անհատի այնպիսի դեպքերում, երբ նրա կարծիքով, այդ անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատությանը և կարելի է դրանից հրաժարվել առանց վնասելու ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի շահերը: