Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Մտավոր սեփականության իրավունքներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Մտավոր սեփականության իրավունքներ

1. Կողմերը համաձայնում են համագործակցել և տեղեկություններ փոխանակել սույն Համաձայնագրի համաձայն իրականացվող գործունեության արդյունքում կատարված ցանկացած գյուտերի, հայտնագործությունների կամ աշխատանքների վերաբերյալ` նպատակ ունենալով ապահովել գործող օրենքների սահմաններում Կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից դրանց առավել արդյունավետ և նպատակային օգտագործումն ու գործառնությունը:

2. ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության ծրագրերի իրականացման արդյունքում առաջացած և սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկացած գյուտերին, հայտնագործություններին կամ աշխատանքներին վերաբերող արտոնագրային իրավունքները, հեղինակային իրավունքները և մտավոր սեփականության նման այլ իրավունքներ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարող է անվճար տրամադրել այն Կառավարությունների կողմից ծրագրերում օգտագործմանն ու գործածությանը, որոնց հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։