Անցնել բովանդակությանը

Հոդված 21. ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեմ հայցերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեմ հայցերը

1. Սույն Համաձայնագրով նախատեսվող ծրագրերին ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունը իրականացվում է ի շահ Կառավարության և երկրի ժողովրդի և, այդ պատճառով, Կառավարությունն է կրում սույն Համաձայնագրի համաձայն իրականացվող գործողությունների ողջ ռիսկը:

2. Կառավարության պատասխանատվությունն է, մասնավորապես, գործ ունենալ սույն Համաձայնագրի համաձայն իրականացվող գործառնություններից բխող կամ ուղղակիորեն դրանց վերագրվող բոլոր հայցերի հետ, որ երրորդ կողմերը կարող են ներկայացնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնյաների, առաքելության փորձագետների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի անունից ծառայություններ մատուցող անձանց դեմ, և պետք է ապահովի դրանց անվնաս լինելը և երաշխավորի վնասի փոխհատուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կառավարությունն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնում են, որ որևէ մասնավոր հայց կամ պարտավորություն կոպիտ անփութության կամ միտումնավոր զանցանքի արդյունք է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։