Անցնել բովանդակությանը

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոհիշյալ տերմինները նշանակում են.

ա) «համապատասխան իշխանություններ» նշանակում է պետության օրենքին համապատասխան կենտրոնական, տեղական և այլ իրավասու իշխանություններ,

բ) «Կոնվենցիա» նշանակում է 1946 թվականի փետրվարի 13-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Կոնվենցիա,

գ) «Առաքելության փորձագետներ» նշանակում է Կոնվենցիայի 6-րդ և 7-րդ հոդվածների շրջանակներում գործող փորձագետներ,

դ) «Կառավարություն» նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

ե) «շնորհավորական բացիկի գործառնություն» նշանակում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի շրջանակներում հիմնված կազմակերպական միավորը, որը պետք է հասարակության իրազեկությունը բարձրացնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար հասարակական օժանդակության և լրացուցիչ ֆինանսավորում ապահովի հիմնականում շնորհավորական բացիկների և այլ իրերի արտադրության և մարկետինգի միջոցով,

զ) «գրասենյակի ղեկավար» նշանակում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համար պատասխանատու պաշտոնյա,

է) «երկիր» նշանակում է այն երկիրը, որտեղ գտնվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը կամ այն երկիրը, որը ծրագրային օգնություն է ստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի` որևէ այլ վայրում գտնվող գրասենյակից,

ը) «Կողմեր» նշանակում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Կառավարությունը,

թ) «ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձինք» նշանակում է անհատ կոնտրագենտներ, բայց ոչ պաշտոնյաներ, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ներգրավված են համագործակցության ծրագրերի իրականացման ծառայություններ մատուցելու համար,

ժ) «Համագործակցության ծրագիր» նշանակում է այն երկրի ծրագրերը, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է, ինչպես սահմանված է ներքոհիշյալ 3-րդ հոդվածով,

ժա) «ՅՈՒՆԻՍԵՖ» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամ,

ժբ) «ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակ» նշանակում է ցանկացած կազմակերպական միավոր, որի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է ծրագրերում, այն կարող է ընդգրկել երկրի տարբեր մասերում հիմնված գրասենյակները,

ժգ) «ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնատար անձինք» նշանակում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի անձնակազմի բոլոր այն անդամները, որոնք աշխատում են համաձայն ՄԱԿ-ի Կադրային կանոնակարգի և հրահանգների, բացառությամբ ժամավճարով աշխատանքի վերցված տեղացիների, ինչպես սահմանված է Գլխավոր ասամբլեայի` 1946 թվականի դեկտեմբերի 7-ի 76 (I) բանաձևով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։