Անցնել բովանդակությանը

Հոդված 10. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի իրավաբանական կարգավիճակը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի իրավաբանական կարգավիճակը

1. ՅՈՒՆԻՍԵՖ-ը, նրա գույքը, ֆինանսական և հիմնական միջոցները, որտեղ և ում ձեռքում էլ գտնվեն, անձեռնմխելիություն ունեն ցանկացած իրավական գործընթացից, բացառությամբ այն կոնկրետ դեպքերի, երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը դրանք հստակ կերպով հրաժարվել է իր անձեռնմխելիությունից: Սակայն հասկանալի է, որ անձեռնմխելիությունը չի տարածվում դատական որևէ տեսակի ակտի ի կատար ածման վրա:

2. ա) ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տարածքն անձեռնմխելի է: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գույքը և հիմնական միջոցները, որտեղ և ում ձեռքում էլ գտնվեն, չեն կարող ենթարկվել խուզարկության, հանձնման, բռնագրավման, սեփականազրկման կամ որևէ այլ տեսակի միջամտության, լինի դա գործադիր, վարչական, դատական, թե օրենսդիր գործողության միջոցով:

բ) Համապատասխան իշխանությունները գրասենյակի տարածք չեն մտնի ցանկացած պաշտոնական պարտականություն կատարելու, բացառությամբ այն դեպքի, երբ կա գրասենյակի ղեկավարի հստակ արտահայտված համաձայնությունը և այն էլ` նրա կողմից համաձայնեցված պայմաններով:

3. Համապատասխան իշխանություններն անհրաժեշտ ջանասիրություն կցուցաբերեն` ապահովելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի անվտանգությունն ու պահպանությունը և կանխելու գրասենյակի տարածք որևէ անձի կամ անձանց խմբի չնախատեսված մուտքը, կամ ապահովեն, որ գրասենյակի անմիջական մերձակայքում անկարգությունները չխախտեն գրասենյակի հանգստությունը:

4. ՅՈՒՆԻՍԵՖ-ի արխիվները և ընդհանրապես նրան պատկանող փաստաթղթերը, որտեղ և ում ձեռքին էլ գտնվեն, անձեռնմխելի են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։