Անցնել բովանդակությանը

Հոդված 11. ՅՈՒՆԻՍԵՖ-ի դրամական միջոցները, հիմնական միջոցները և այլ գույքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. ՅՈՒՆԻՍԵՖ-ի դրամական միջոցները, հիմնական միջոցները և այլ գույքը

1. Առանց ֆինանսական հսկողության, որևէ տեսակի կանոնների սահմանափակման կամ վճարումների հետաձգման ենթարկվելու`

ա) ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարող է ունենալ և օգտագործել ցանկացած տեսակի դրամական միջոցներ, ոսկի կամ շրջանառու միջոցներ, կարող է ունենալ ցանկացած արժույթով հաշիվներ ու դրանցով գործառնություններ կատարել և իր ունեցած ցանկացած արժույթ փոխանակել ցանկացած այլ արժույթով:

բ) ՅՈՒՆԻՍԵՖ-ը ազատ է իր դրամական միջոցները, ոսկին կամ արժույթը փոխանցելու մի երկրից մյուսը, կամ մի երկրի սահմաններում, ՄԱԿ-ի համակարգի այլ կազմակերպությունների կամ մարմինների:

գ) ՅՈՒՆԻՍԵՖ-ին` նրա ֆինանսական գործունեության համար հնարավորություն կընձեռվի օգտվել ամենանպաստավոր օրինական փոխանակման կուրսից:

2. ՅՈՒՆԻՍԵՖ-ը, նրա հիմնական միջոցները, եկամուտները և այլ գույքը`

ա) ազատված են բոլոր տեսակի ուղիղ հարկերից, ավելացված արժեքի հարկից, վճարներից, գանձումներից կամ տուրքերից, սակայն հասկանալի է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը չի պահանջի ազատում այնպիսի հարկերից, որոնք ըստ էության այլ բան չեն, քան Կառավարության կողմից կամ, Կառավարության որոշումների համաձայն, որևէ կորպորացիայի կողմից մատուցված կենցաղային ծառայությունների համար հաստատագրված վճարներ, որոնք մատուցված այնպիսի ծառայությունների քանակին համապատասխան վճարներ են, որ հնարավոր է կոնկրետ սահմանել, նկարագրել և թվարկել,

բ) ազատված են մաքսատուրքերից, ներմուծման և արտահանման նկատմամբ կիրառվող արգելքներից և սահմանափակումներից, երբ խոսքը վերաբերում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իր պաշտոնական օգտագործման համար ներմուծվող կամ արտահանվող ապրանքներին:

Հասկանալի է, սակայն, որ այդպիսի բացառություններով ներմուծված իրերը չեն վաճառվի այն երկրում, ուր դրանք ներմուծվել են, բացառությամբ Կառավարության հետ համաձայնեցված պայմանների,

գ) ազատված են մաքսատուրքերից, ներմուծման և արտահանման նկատմամբ կիրառվող արգելքներից և սահմանափակումներից, երբ խոսքը վերաբերում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրատարակություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։