Հոդված 13. ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնատար անձինք
Հոդված 13. ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնատար անձինք
1. ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնատար անձինք.
ա) իրավական հետաքննության անձեռնմխելիություն ունեն իրենց պաշտոնական դիրքերից ասված կամ գրված խոսքերի և կատարված արարքների համար: Այդ անձեռնմխելիությունը պահպանվում է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ում նրանց աշխատանքի ավարտից հետո,
բ) ազատվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նրանց վճարվող աշխատավարձերի և վարձատրության հարկումից,
գ) ազատվում են ազգային ծառայության պարտավորությունից,
դ) իրենց ամուսինների և իրենց խնամքի տակ գտնվող հարազատների հետ միասին ազատվում են ներգաղթից և ենթակա չեն օտարերկրացիների գրանցման սահմանափակումներին,
ե) արժույթի փոխանակման հարմարությունների հարցերում այնպիսի արտոնություններ ունեն, ինչպիսին երկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների` պաշտոններով իրենց հետ համեմատելի աշխատակիցները,
զ) միջազգային ճգնաժամերի ժամանակ, իրենց ամուսինների և իրենց խնամքի տակ գտնվող հարազատների հետ միասին ունեն իրենց երկրներ վերադառնալու այնպիսի հնարավորություններ, ինչպիսին ունեն դիվանագիտական պատվիրակները,
է) Ընդունող երկրում իրենց պաշտոնը առաջին անգամ ստանձնելիս իրենց կահույքը, անձնական իրերը և տնային բոլոր առարկաները առանց տուրքերի ներմուծելու իրավունք ունեն:
2. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ղեկավարը և այլ ավագ պաշտոնյաներ, ըստ Կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համաձայնության, կունենան այնպիսի արտոնություններ և անձեռնմխելիություն, ինչպիսին Կառավարությունը շնորհել է դիվանագիտական ներկայացուցչությունների` համապատասխան աստիճան ունեցող այլ անդամների: Այս նպատակով, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ղեկավարի անունը կարող է ընդգրկվել դիվանագիտական անձնակազմի ցուցակում:
3. ՅՈՒՆԻՍԵՖ-ի այն աշխատակիցները, որոնք աշխատանքի են հրավիրվել արտասահմանյան տարբեր երկրներից, ունեն դիվանագիտական ներկայացուցչությունների` աստիճանով իրենց համապատասխան աշխատակիցների համար կիրառելի հետևյալ հնարավորությունները.
ա) Կառավարության գործող որոշումների համաձայն, առանց մաքսային և ակցիզային տուրքերի, իրենց անհատական սպառման համար նախատեսված, սահմանափակ քանակության որոշակի առարկաներ ներմուծելու իրավունք,
բ) առանց մաքսային և ակցիզային տուրքերի, ներառյալ ավելացված արժեքի հարկը, Կառավարության գործող որոշումների համաձայն, ավտոմոբիլային փոխադրամիջոց ներմուծելու իրավունք: