Անցնել բովանդակությանը

Հոդված 15. ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձինք

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձինք

1. ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձինք.

ա) ունեն իրավական գործընթացի անձեռնմխելիություն` իրենց պաշտոնական իրավասության շրջանակներում ասված կամ գրված խոսքերի և կատարված արարքների համար: Այդ անձեռնմխելիությունը պահպանվում է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ում նրանց աշխատանքի ավարտից հետո,

բ) միջազգային ճգնաժամերի ժամանակ, իրենց ամուսինների և իրենց խնամքի տակ գտնվող հարազատների հետ միասին ունեն իրենց երկրներ վերադառնալու այնպիսի հնարավորություններ, ինչպիսին ունեն դիվանագիտական պատվիրակները:

2. Որպեսզի ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձանց հնարավորություն տրվի իրենց գործողություններն իրականացնել անկախ և արդյունավետ կերպով, այդ անձանց կարող են տրվել վերոհիշյալ 13-րդ հոդվածով նախատեսված, Կողմերի համաձայնությամբ, այլ արտոնություններ, անձեռնմխելիություն և հնարավորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։