Հոդված 22. Վեճերի լուծումը
Հոդված 22. Վեճերի լուծումը
Կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև, սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառությանը վերաբերող ցանկացած վեճ, որ չի լուծվում բանակցության կամ կարգավորման որևէ այլ համաձայնեցված եղանակով, որևէ Կողմի պահանջով ներկայացվում է արբիտրաժ: Յուրաքանչյուր Կողմ նշանակում է մի միջնորդ դատավոր, և այդ կերպ նշանակված երկու միջնորդ դատավորները նշանակում են երրորդին, որը կլինի նախագահ: Եթե արբիտրաժ նշանակելու խնդրանքից հետո երեսուն (30) օրվա ընթացքում Կողմերից մեկը կամ մյուսը միջնորդ դատավոր չի նշանակել, կամ եթե երկու միջնորդ դատավորների նշանակումից հետո տասնհինգ (15) օրվա ընթացքում երրորդ դատավորը չի նշանակվել, Կողմերից յուրաքանչյուրը դատավոր նշանակելու խնդրանքով կարող է դիմել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին: Արբիտրաժի ընթացակարգը սահմանում են միջնորդ դատավորները, որոնք էլ գնահատում են Կողմերի կրելիք արբիտրաժային ծախսերը: Արբիտրաժային վճիռը պետք է պարունակի պատճառաբանում, թե ինչի վրա է այն հիմնված և Կողմերը պետք է ընդունեն այն որպես վեճի վերջնական վճիռ: