Հոդված 25. Գործողության դադարեցումը
Հոդված 25. Գործողության դադարեցումը
Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի Կողմերից որևէ մեկի` Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր որոշման մասին մյուսին գրավոր ծանուցելուց վեց ամիս հետո: Սակայն Համաձայնագիրը կարող է ուժի մեջ մնալ մի այնպիսի լրացուցիչ ժամանակահատվածում, որը կարող է անհրաժեշտ լինել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը համապատասխան կարգով դադարեցնելու և Կողմերի միջև որևէ վեճի լուծման համար:
Ի վկայումն որի` ներքոստորագրյալները, լինելով Կառավարության կողմից պատշաճ կարգով լիազորված ներկայացուցիչ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից պատշաճ կարգով նշանակված ներկայացուցիչ, Կողմերի անունից ստորագրեցին սույն Համաձայնագիրը` հայերեն և անգլերեն:
Մեկնաբանության համար և վեճի դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Ստորագրված է Երևան քաղաքում 1998 թվականի օգոստոսի 4-ին:
Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 8-ից: