Հոդված 4. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը
Հոդված 4. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը
1. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարող է երկրում հիմնել գրասենյակ և ապահովել վերջինիս գործունեությունը, ինչպես Կողմերն այդ անհրաժեշտ կհամարեն համագործակցության ծրագրերի իրականացումը դյուրացնելու համար:
2. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարող է, Կառավարության համաձայնությամբ, երկրում հիմնել տարածաշրջանային (տարածքային գրասենյակ և ապահովել վերջինիս գործունեությունը` տարածաշրջանի/տարածքի այլ երկրներին ծրագրային օգնություն տրամադրելու նպատակով:
3. Եթե ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկրում գրասենյակ չունի, ապա Կառավարության համաձայնությամբ, սույն Համաձայնագրով, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կառավարության միջև համաձայնեցված համագործակցության ծրագրերին համապատասխան օժանդակություն կարող է ցուցաբերվել մեկ այլ երկրում հիմնված` ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային/տարածքային գրասենյակի միջոցով: