Անցնել բովանդակությանը

Հոդված 5. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակում աշխատանքի նշանակելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակում աշխատանքի նշանակելը

1. Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին, փոխադարձ համաձայնության և հնարավորության դեպքում, կապահովի.

ա) ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համար համապատասխան շինություն, առանձին կամ ՄԱԿ-ի համակարգի այլ կազմակերպությունների հետ մեկտեղ,

բ) պաշտոնական նպատակներով փոստային առաքումների և հեռախոսային հաղորդակցության ծախսերի հատուցում,

գ) տեղական ծառայությունների, ինչպիսիք են սարքավորումների, կենցաղային հարմարությունների և գրասենյակի տարածքի պահպանման ծառայությունները, արժեքի վճարում,

դ) ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնատար անձանց, առաքելությունների փորձագետների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձանց փոխադրում երկրում նրանց պաշտոնական գործառույթների իրականացման ժամանակ:

2. Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին նաև կաջակցի.

ա) ՅՈՒՆԻՍԵՖ-ի` արտասահմանից աշխատանքի հրավիրված պաշտոնատար անձանց, առաքելության փորձագետների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ծառայություններ մատուցող անձանց հարմար բնակարանային պայմաններ գտնելու և/կամ տրամադրելու գործում,

բ) ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տարածքում կենցաղային հարմարությունների տեղակայման և ապահովման գործում, ինչպիսիք են ջրամատակարարումը, էլեկտրականությունը, կոյուղին, հակահրդեհային պաշտպանությունը և այլ ծառայությունները:

3. Եթե ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկրում գրասենյակ չունի, Կառավարությունը պարտավորվում է երկկողմ համաձայնեցված չափով իր մասնակցությունն ապահովել որևէ այլ տեղում ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային/տարածքային այն գրասենյակի պահպանության համար կատարվող ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծախսերին, որից օժանդակություն է տրամադրվում երկրում համագործակցության ծրագրերին` նկատի ունենալով բնեղենով ներդնումը, եթե այդպիսին առկա է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։