Անցնել բովանդակությանը

Հոդված 7. ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հատկացվող միջոցներ, սարքավորումներ և այլ օժանդակություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հատկացվող միջոցներ, սարքավորումներ և այլ օժանդակություն

1. Համագործակցության ծրագրերին ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը կարող է լինել ֆինանսական և այլ օժանդակության ձևով: Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության ծրագրերի համար նախատեսված միջոցները, սարքավորումները և այլ օժանդակությունը երկիր հասնելուն պես կտրամադրվեն Կառավարությանը, եթե գործողությունների գլխավոր ծրագրով այլ բան նախատեսված չէ:

2. Համագործակցության ծրագրերի համար նախատեսված միջոցների, սարքավորումների և այլ նյութերի վրա ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարող է այնպիսի նշաններ անել, ինչպիսիք անհրաժեշտ է համարում` ցույց տալու համար, որ դրանք տրամադրված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից:

3. Սույն Համաձայնագրի համաձայն միջոցներ, սարքավորումներ և այլ նյութեր ներմուծելու համար Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կշնորհի բոլոր անհրաժեշտ թույլտվություններն ու արտոնագրերը: Նա պատասխանատու է և պետք է վճարի բոլոր այն ծախսերը, որոնք կապված են երկրում ստացված այդ միջոցների, սարքավորումների և այլ նյութերի մաքսային ձևակերպման, ընդունման, բեռնաթափման, պահեստավորման, ապահովագրման, փոխադրման և բաշխման հետ:

4. Արժանին մատուցելով միջազգային մրցութային սակարկության սկզբունքներին` ՅՈՒՆԻՍԵՖ-ը հնարավորին չափով առավելություն կտա միջոցների, սարքավորումների և այլ նյութերի տեղական ձեռքբերմանը` դրանց որակը, գները և առաքման պայմանները ՅՈՒՆԻՍԵՖ-ի պահանջները բավարարելու դեպքում:

5. Կառավարությունը ջանքեր կգործադրի և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի` ապահովելու, որ համագործակցության ծրագրերի համար նախատեսված միջոցները, սարքավորումները և այլ նյութերը, ինչպես նաև ֆինանսական և այլ օժանդակությունը օգտագործվեն գործողությունների Գլխավոր ծրագրում նշված նպատակներին համապատասխան և անաչառ ու արդյունավետ եղանակով` բացառելով սեռի, ռասայի, դավանանքի, ազգության կամ քաղաքական հայացքների վրա հիմնված որևէ խտրականություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրված միջոցները, սարքավորումները և այլ նյութերը ստացողից չի պահանջվի որևէ վճար, եթե այդպիսին սահմանված չէ համապատասխան գործողությունների Գլխավոր ծրագրում, իսկ սահմանվելու դեպքում` միայն նախատեսված չափով:

6. Գործողությունների Գլխավոր ծրագրին համապատասխան իրականացվող համագործակցության ծրագրերով նախատեսված միջոցների, սարքավորումների և այլ նյութերի վրա չեն կարող դրվել ուղիղ հարկեր, ավելացված արժեքի հարկ, վարձավճարներ, գանձումներ կամ տուրքեր: Համագործակցության ծրագրերի համար տեղում գնված միջոցների կամ սարքավորումների դեպքում Կառավարությունը, Կոնվենցիայի 8-րդ բաժնի համաձայն, համապատասխան վարչական ակտերով կլուծի գնի մաս կազմող ակցիզային հարկի կամ տուրքի գումարը վերադարձնելու կամ դրանք վճարելուց ազատելու հարցը:

7. ՅՈՒՆԻՍԵՖ-ի խնդրանքով Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կվերադարձնի այն դրամական և այլ միջոցները, սարքավորումներն ու այլ նյութերը, որոնք համագործակցության ծրագրերով չեն օգտագործվել:

8. Կառավարությունը սույն Համաձայնագրով նախատեսված միջոցների, սարքավորումների և այլ նյութերի վերաբերյալ կկազմի ճշգրիտ հաշիվներ, արձանագրություններ և փաստաթղթեր: Կողմերը համաձայնություն ձեռք կբերեն հաշիվների, արձանագրությունների և փաստաթղթերի ձևի ու բովանդակության վերաբերյալ: Միջոցների, սարքավորումների և այլ նյութերի բաշխման և դրամական միջոցների ծախսման վերաբերյալ համապատասխան հաշիվները, արձանագրությունները և փաստաթղթերը պետք է մատչելի լինեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից լիազորված պաշտոնատար անձանց համար:

9. Կառավարությունը, որքան հնարավոր է արագ, սակայն ամեն դեպքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո վաթսուն (60) օրվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ին համագործակցության ծրագրերի ընթացքի վերաբերյալ հաղորդումներ և Կառավարության կողմից սահմանված կարգով քննության ենթարկված և հաստատված ֆինանսական հաշվետվություններ է ներկայացնում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։