Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե ենթատեքստում այլ մեկնաբանություններ չեն տրվում.
ա) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի 1944 թ. դեկտեմբերի 7-ի Կոնվենցիա, որը բաց է միացման համար և ներառում է ցանկացած Հավելված, որն ընդունվել է Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն, ինչպես նաև Հավելվածների կամ Կոնվենցիայի ցանկացած փոփոխություն, որը կատարվել է Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն, այնքանով, որքանով այդ Հավելվածներն ու փոփոխություններն ուժի մեջ են մտել կամ վավերացվել են երկու Պայմանավորվող կողմերի կողմից,
բ) «ավիացիոն իշխանություններ» տերմինը նշանակում է. Հայաստանի Հանրապետության կառավարության համար` Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն և Կիպրոսի Հանրապետության կառավարության համար` Հաղորդակցությունների և աշխատանքի նախարար, կամ երկուսի համար էլ` ցանկացած անձ կամ մարմին, որը լիազորված է իրականացնելու որևէ գործառություններ, որոնք ներկայումս իրականացվում են վերը նշված ավիացիոն իշխանությունների կողմից,
գ) «նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է այն ավիաընկերությունը, որը նշանակված և լիազորված է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն,
դ) «սակագին» տերմինը նշանակում է ուղևորների և բեռների փոխադրման համար նշանակված սակագները և այն պայմանները, որոնց տվյալ սակագներն առնչվում են, ներառյալ գործակալության և այլ օժանդակ ծառայությունների համար գանձվող վճարները և պայմանները, բացառությամբ փոստի փոխադրման հետ կապված վճարները և պայմանները,
ե) «տարածք» տերմինը, երբ այն վերաբերում է պետությանը, ունի այն նշանակությունը, որը տրված է նրան Կոնվենցիայի 2-րդ հոդվածում,
զ) «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաուղի» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» տերմիններն ունեն այն նշանակությունը, որը տրված է նրանց Կոնվենցիայի 96-րդ հոդվածում:
2. Սույն Համաձայնագրի հոդվածների վերնագրերը ոչ մի ձևով չեն սահմանափակում և չեն ընդարձակում սույն Համաձայնագրի դրույթների իմաստը: