Հոդված 12. Ավիաընկերության առևտրային ներկայացուցչություն, եկամուտների փոխանցում
Հոդված 12. Ավիաընկերության առևտրային ներկայացուցչություն, եկամուտների փոխանցում
1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը պետք է մյուս Պայմանավորվող կողմի մուտքի, մշտական բնակության և աշխատանքի վերաբերյալ օրենքների և կանոնների համաձայն լիազորված լինի մյուս Պայմանավորվող կողմի տարածք բերելու և այնտեղ պահելու իր ղեկավար, տեխնիկական, ծառայողական և մասնագիտական աշխատակազմին, որոնք անհրաժեշտ են օդային հաղորդակցություններ իրականացնելու համար:
2. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության վերգետնյա ծառայությունները կիրականացվեն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, այդ Պայմանավորվող կողմի օրենքների և կանոնների համաձայն:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը տրամադրի իր տարածքում, ուղղակիորեն կամ ավիաընկերության հայեցողությամբ գործակալների միջոցով, օդային փոխադրումներ վաճառելու իրավունք:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը տրամադրում է ուղևորների, փոստի և բեռի փոխադրման հետ կապված մյուս Պայմանավորվող կողմի տարածքում այդ ավիաընկերության կողմից վաստակած եկամուտի ավելցուկի ազատ փոխանցման իրավունք` այն Պայմանավորվող կողմի արտարժութային փոխանակման կանոնների համաձայն, որի տարածքում ավելացել է այդ եկամուտը:
5. Եթե մի Պայմանավորվող կողմը սահմանափակումներ է մտցնում մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության վաստակած եկամուտի ավելցուկի փոխանցման նկատմամբ, ապա վերջինս պետք է իրավունք ունենա փոխադարձաբար սահմանափակումներ մտցնելու այդ Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության համար: