Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Մաքսատուրքերից և այլ հարկերից ազատումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Մաքսատուրքերից և այլ հարկերից ազատումը

1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության միջազգային հաղորդակցություններ իրականացնող օդանավը, ինչպես նաև մատակարարվող վառելիքը, քսայուղերը, այլ օգտագործվող տեխնիկական սարքավորումները, պահեստամասերը, մշտական օգտագործման սարքերը և պաշարները` ներառյալ սննդամթերքը, խմիչքները և ծխախոտը, փոխադարձության սկզբունքով պետք է ազատվեն մյուս Պայմանավորվող կողմի տարածք մտնելու կամ այնտեղից մեկնելու մաքսային հարկերից, ստուգման վճարներից և այլ նման հարկերից կամ գանձումներից, պայմանով, որ այդ սարքավորումները և պաշարները մնան օդանավի մեջ այնքան ժամանակ, մինչև որ վերաարտահանվեն կամ օգտագործվեն նույն օդանավի կողմից այդ տարածքով թռիչքի ընթացքում:

2. Առաջնորդվելով փոխադարձության սկզբունքով, ներմուծման տուրքերից և հարկերից պետք է ազատվեն նաև ավիատոմսերը, բեռների փոխադրման վերաբերյալ փաստաթղթերն ու ուղեբեռի պիտակները, ավիաընկերության անվան կամ խորհրդանիշի հետ կապված բոլոր տպագրված նյութերը, որոնք ներմուծվել են մի Պայմանավորվող կողմի տարածք մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ նրա գործակալների կողմից` իր օդանավի և ուղևորների սպասարկման համար:

3. Որևէ Պայմանավորվող կողմի օդանավում գտնվող մշտական ավիացիոն սարքավորման, ինչպես նաև նյութերի և պաշարների բեռնաթափումը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կարող է իրականացվել միայն այդ Կողմի մաքսային ծառայությունների թույլտվությամբ:

4. Նույն հարկերից, վճարումներից և գանձումներից, բացառությամբ մատուցվող ծառայությունների դիմաց արվող գանձումներից, պետք է ազատվեն նաև.

ա) օդանավում գտնվող պաշարները, որոնք վերցվել են օդանավ մի Պայմանավորվող կողմի տարածքում, այդ Պայմանավորվող կողմի իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումներով և, որոնք նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի միջազգային օդային հաղորդակցություն իրականացնող օդանավում օգտագործելու համար,

բ) այն պահեստամասերը, որոնք մուտք են գործել որևէ Պայմանավորվող կողմի տարածք, մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից միջազգային օդային հաղորդակցություններում օգտագործվող օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար:

5. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված նյութերը կարող են գտնվել մաքսային իշխանությունների վերահսկողության կամ հսկողության ներքո այնքան ժամանակ, մինչև մաքսային կանոնների համաձայն վերաարտահանվեն կամ որևէ այլ կերպ տարածքից դուրս գան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։