Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Վիճակագրական տվյալների տրամադրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Վիճակագրական տվյալների տրամադրումը

Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները միմյանց պետք է տրամադրեն մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ այդ տարածքից իրենց նշանակած ավիաընկերությունների կողմից համաձայնեցված հաղորդակցությունների միջոցով իրականացվող փոխադրումների վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն և վիճակագրական տվյալներ, որոնք կպատրաստվեին և կներկայացվեին նշանակված ավիաընկերությունների կողմից` իրենց ազգային ավիացիոն իշխանություններին: Այդ տվյալները պետք է պարունակեն փոխադրումների ծավալին, տեղաբաշխմանը, դրանց մեկնման և նշանակման կետերին վերաբերող մանրամասնություններ: Փոխադրմանը վերաբերող ցանկացած լրացուցիչ վիճակագրական տվյալ, որը մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են պահանջել մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններից, հարցման դեպքում պետք է դառնա երկու Պայմանավորվող կողմերի միջև երկկողմ քննարկման և համաձայնության առարկա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։