Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Գործողության դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Գործողության դադարեցումը

1. Որևէ Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ մյուս Պայմանավորվող կողմին ծանուցել սույն Համաձայնագրի գործողության դադարեցման մասին: Այդ ծանուցումը պետք է միաժամանակ հաղորդվի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:

2. Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը պետք է դադարի մյուս Պայմանավորվող կողմի ծանուցումը ստանալուց տասներկու (12) ամիս հետո` եթե մինչև այդ ժամկետի ավարտը փոխադարձ համաձայնությամբ դադարեցման մասին ծանուցումը հետ չի վերցվում: Մյուս Պայմանավորվող կողմից նման ծանուցման ստացման մասին որևէ տեղեկության բացակայության դեպքում, վերոհիշյալ ծանուցումը կհամարվի ստացված Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից ծանուցումը ստանալուց տասնչորս (14) օր հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։