Հոդված 8. Համաձայնեցված հաղորդակցությունների իրականացման հիմնական սկզբունքները
Հոդված 8. Համաձայնեցված հաղորդակցությունների իրականացման հիմնական սկզբունքները
1. Երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները պետք է արդարացի և հավասար հնարավորություն ունենան սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների իրականացման համար:
2. Համաձայնեցված հաղորդակցություններ կատարելիս յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն պետք է հաշվի առնի մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության շահերը այնպես, որ բացասական ազդեցություն չունենա վերջինիս կողմից նույն երթուղիներով կամ դրանց որևէ հատվածով իրականացվող հաղորդակցությունների վրա:
3. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից կատարվող համաձայնեցված հաղորդակցությունները, որպես իրենց համար առաջնահերթ խնդիր, չափավոր բեռնման գործակցի և հավասար տարողության դեպքում պետք է բավարարեն բոլոր այն պայմանները, որոնք կապված են տվյալ ավիաընկերության կողմից իրականացվող Պայմանավորվող կողմերի տարածքների միջև ուղևորների, բեռների և փոստի փոխադրման առկա և ընդունելի պահանջների հետ: Դրույթները, որոնք վերաբերում են օդանավ վերցված ուղևորների, բեռների ու փոստի փոխադրմանը և բեռնաթափմանը այն պետությունների տարածքում սահմանված երթուղիների կետերում, որոնց կողմից չի նշանակվել տվյալ ավիաընկերությունը, պետք է հաստատվեն այն հիմնական սկզբունքների համաձայն, որոնք վերաբերում են.
ա) փոխադրումների պահանջներին, որոնք կապված են ավիաընկերությանը նշանակող Պայմանավորվող կողմի տարածք մտնելու և դուրս գալու հետ,
բ) փոխադրումների պահանջներին` այն տարածքի վերաբերյալ, որով իրականացվում է համաձայնեցված հաղորդակցություն, հաշվի առնելով այլ տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք սահմանված են այդ տարածքը կազմող պետությունների ավիաընկերությունների կողմից,
գ) տարանցիկ թռիչքների պահանջներին:
4. Ցանկացած նշանակված ավիաընկերության նկատմամբ արդարացի և հավասար վերաբերմունք ապահովելու նպատակով, հաղորդակցությունների հաճախականությունը և դրանց տարողությունը, ինչպես նաև չվացուցակները պետք է հաստատվեն երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից: Այս պահանջը վերաբերում է նաև համաձայնեցված հաղորդակցության հետ կապված ցանկացած փոփոխություններին:
5. Երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները անհրաժեշտության դեպքում պետք է ձգտեն բավարար չափով կարգավորել թռիչքների չվացուցակների, տարողությունների և հաճախականության հարցը: