Հոդված 14. Սակագներ
Հոդված 14. Սակագներ
1. Համաձայնեցված հաղորդակցությունների համար Պայմանավորվող կողմերի ավիաընկերությունների կողմից վճարվող սակագները պետք է հաստատվեն պատշաճ չափով` հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ շահագործման արժեքը, չափավոր եկամուտները, հաղորդակցությունների բնույթը և այլ ավիաընկերությունների սակագները, որոնք կանոնավոր չվերթներ են իրականացնում նույն երթուղիներով կամ դրանց մի մասով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները հնարավորության դեպքում պետք է համաձայնեցվեն երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների հետ` ամբողջ երթուղով կամ դրա մի մասով գործող մյուս ավիաընկերությունների հետ խորհրդակցելուց հետո, և նման համաձայնությունը պետք է, որքան որ դա հնարավոր է, համապատասխանի Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի ընթացակարգերին` շահագործումը այդ սակագներից դուրս իրականացնելու համար:
3. Այդ կարգով համաձայնեցված սակագները պետք է ներկայացվեն երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը` ծանուցումը ստանալուց առնվազն 60 (վաթսուն) օր առաջ: Հատուկ դեպքերում ժամանակի այս սահմանափակումը կարող է կրճատվել` կախված վերոհիշյալ իշխանությունների համաձայնությունից:
4. Հաստատումը պետք է հստակ արտահայտված լինի: Եթե ավիացիոն իշխանություններից ոչ մեկը սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված ծանուցման ստացման պահից 30 (երեսուն) օրվա ընթացքում չի հայտնում իր անհամաձայնության մասին, ապա այդ սակագները կհամարվեն հաստատված: Եթե 3-րդ կետի համաձայն սակագների ներկայացման ժամկետը կրճատվում է, ապա ավիացիոն իշխանությունները կարող են համաձայնության գալ, որպեսզի այն ժամկետը, որի ընթացքում պետք է տեղեկացվի անհամաձայնության մասին, կարող է 30 (երեսուն) օրից քիչ լինել:
5. Եթե սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն սակագինը չի կարող համաձայնեցվել սույն հոդվածի 4-րդ կետում նշված ժամանակահատվածում, ապա մի ավիացիոն իշխանությունը մյուս ավիացիոն իշխանությանը ծանուցում է սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների համաձայն հաստատված սակագների վերաբերյալ իր անհամաձայնության մասին, և երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները, ցանկացած այլ պետության ավիացիոն իշխանությունների կամ որևէ այլ իշխանությունների հետ, ում խորհուրդը նրանք կհամարեն օգտակար, խորհրդակցելուց հետո, կձգտեն սահմանել փոխհամաձայնեցված սակագին:
6. Եթե ավիացիոն իշխանությունները չեն կարող համաձայնել որևէ սակագնի վերաբերյալ, որը ներկայացված է նրանց սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն կամ սույն հոդվածի 5-րդ կետում նշված որևէ սակագնի վերաբերյալ որոշումների հետ, ապա նրանց միջև վեճը պետք է կարգավորվի սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի դրույթների համաձայն: