Հոդված 11. Օրենքների և կանոնների կիրառելիությունը
Հոդված 11. Օրենքների և կանոնների կիրառելիությունը
1. Մի Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնները պետք է կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավի գործողության և օդանավագնացության նկատմամբ` մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու, այնտեղ մնալու և այնտեղից մեկնելու ընթացքում:
2. Այն Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնները, որոնք վերաբերում են ուղևորների, օդանավի անձնակազմի, բեռի կամ փոստի իր տարածք մուտք գործելուն, այնտեղ մնալուն և այնտեղից մեկնելուն, ինչպես նաև մուտքի, ելքի, արտագաղթի, ներգաղթի, մաքսային գործողությունների, արտարժույթի, առողջապահության և կարանտինի վերաբերյալ ընթացակարգերը պետք է կիրառվեն այն ուղևորների, օդանավի անձնակազմի, բեռի և փոստի նկատմամբ, որոնք փոխադրվում են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած օդանավով, քանի դեռ նրանք գտնվում են վերջինիս տարածքում: