Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Ավիացիոն անվտանգություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Ավիացիոն անվտանգություն

1. Միջազգային իրավունքով նախատեսված իրենց իրավունքների և պարտականությունների համաձայն, Պայմանավորվող կողմերը կրկին անգամ հաստատում են, որ անօրինական գործողությունների դեմ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու նպատակով իրենց փոխադարձ պարտականությունը կազմում է սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը: Առանց սահմանափակելու միջազգային իրավունքով նախատեսված իրենց իրավունքների և պարտականությունների կարևորությունը, Պայմանավորվող կողմերը, մասնավորապես, պետք է գործեն համաձայն այն դրույթների, որոնք հաստատվել են 1963 թ. սեպտեմբերի 14-ի Տոկիոյի «Օդանավերում կատարվող հանցագործությունների և այլ գործողությունների մասին» Կոնվենցիայով, 1970 թ. դեկտեմբերի 16-ի Հաագայի` «Օդանավերի անօրինական զավթումը կանխելու մասին» Կոնվենցիայով, ինչպես նաև 1971 թ. սեպտեմբերի 23-ի Մոնրեալի «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների կանխարգելման մասին» Կոնվենցիայով և 1988 թ. փետրվարի 24-ի Մոնրեալի «Միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայաններում բռնության անօրինական գործողությունների կանխարգելման մասին» արձանագրությամբ:

2. Պայմանավորվող կողմերը, խնդրանքի դեպքում, պետք է միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն` քաղաքացիական օդանավի անօրինական զավթումը, այդ օդանավի, դրա ուղևորների և օդանավագնացության սարքավորումների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական զավթումները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված որևէ այլ վտանգը կանխելու նպատակով:

3. Կողմերը պետք է իրենց փոխհարաբերություններում գործեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից հաստատված ավիացիայի անվտանգության և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին» Կոնվենցիայի Հավելվածը կազմող դրույթների համաձայն, ինչը պետք է խոսի այն մասին, որ այդ դրույթները կիրառելի են Կողմերի համար. նրանք պետք է պահանջեն նաև, որ իրենց գրանցած օդանավի շահագործումն իրականացնող ծառայողները կամ այն ծառայողները, որոնք Կողմերի տարածքում ունեն մշտական աշխատանքային տեղ կամ մշտական բնակության վայր, ինչպես նաև օդանավակայանների ծառայողները, գործեն այդ անվտանգության դրույթների համաձայն:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է օդանավերը շահագործողներից պահանջել, որպեսզի նրանք կիրառեն 3-րդ կետում նշված ավիացիոն անվտանգության դրույթները, որոնք այդ Պայմանավորվող կողմը նախատեսում է իր տարածք մուտք գործելու, այնտեղից մեկնելու և տարածքի սահմաններում գտնվելու ընթացքում: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է երաշխավորի, որ իր տարածքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն օդանավը պաշտպանելու և օդանավի բեռնման ու ուղևորներին օդանավ վերցնելու ընթացքում ուղևորներին, անձնակազմին, փոխադրվող իրերը, ուղեբեռն ու բեռները, օդանավի պահեստամասերը ստուգելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաև ընդունելի լուծում գտնի մյուս Պայմանավորվող կողմի բոլոր այն հարցումներին, որոնք վերաբերում են որոշակի սպառնալիքի առաջացման դեպքում անվտանգության հատուկ միջոցների կիրառմանը:

5. Քաղաքացիական օդանավը զավթելու դեպքում կամ այդ օդանավի, նրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ օդանավագնացության սարքավորումների անվտանգության դեմ ուղղված որևէ այլ անօրինական գործողությունների կամ դրանց սպառնալիքի առկայության դեպքում, Պայմանավորվող կողմերը պետք է հաղորդակցության ուղիների և այլ համապատասխան միջոցների օգնությամբ օժանդակեն միմյանց` այդ միջադեպը կամ դրա սպառնալիքը արագ և անվտանգ վերացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։