Հոդված 15. Խորհրդակցություններ և փոփոխություններ
Հոդված 15. Խորհրդակցություններ և փոփոխություններ
1. Սերտ համագործակցության ոգով երկու Պայմանավորվող կողմերը կամ նրանց ավիացիոն իշխանությունները ժամանակ առ ժամանակ կխորհրդակցեն միմյանց հետ` սույն Համաձայնագրի և նրա Հավելվածի դրույթների կիրառումն ապահովելու և դրանց վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու նպատակով:
2. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը գտնում է, որ սույն Համաձայնագրի որևէ դրույթ փոփոխման կարիք է զգում, ապա նա կարող է դիմել մյուս Պայմանավորվող կողմին` խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքով: Այդ խորհրդակցությունը կանցկացվի դիմելու օրվանից սկսած 60 (վաթսուն) օրվա ընթացքում: Նման ձևով համաձայնեցված ցանկացած փոփոխություն պետք է ուժի մեջ մտնի սահմանադրական կամ այլ պահանջվող ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական հայտագրերի փոխանակման պահից:
3. Սույն Համաձայնագրի այն դրույթներին վերաբերող փոփոխությունները, որոնք այլ են, քան Հավելվածի չվացուցակում նշվածները, կհաստատվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից, իր սահմանադրական ընթացակարգի համաձայն:
4. Այն փոփոխությունները, որոնք վերաբերում են միայն Հավելվածի մեջ նշված չվացուցակի դրույթներին, կարող են համաձայնեցվել երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև: Այդ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն երկու ավիացիոն իշխանությունների հաստատումից հետո: