Հոդված 18. Տարաձայնությունների կարգավորումը
Հոդված 18. Տարաձայնությունների կարգավորումը
1. Եթե Պայմանավորվող կողմերի միջև որևէ տարաձայնություն է ծագում` կապված սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ, ապա Պայմանավորվող կողմերը առաջին հերթին ձգտում են կարգավորել այն բանակցությունների միջոցով:
2. Եթե Պայմանավորվող կողմերը չեն կարողանում տարաձայնությունը կարգավորել բանակցությունների միջոցով, ապա կարող են համաձայնել, որպեսզի այն կարգավորվի որևէ անձի կամ մարմնի կողմից. եթե նրանք չեն համաձայնում դա անել, ապա տարաձայնությունը, Պայմանավորվող կողմերից որևէ մեկի խնդրանքով, կներկայացվի երեք դատավորներից բաղկացած դատարան, ընդ որում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկական դատավոր, իսկ երրորդ դատավորը նշանակվում է այս երկու դատավորների կողմից: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի իր դատավորին վաթսուն (60) օրվա ընթացքում` հաշված այն պահից, երբ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը մյուսից դիվանագիտական ուղիներով ծանուցում է ստանում տարաձայնությունը նման դատարանում կարգավորելու խնդրանքով, իսկ երրորդ դատավորը պետք է նշանակվի հետագա վաթսուն (60) օրերի ընթացքում: Եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի նշանակում դատավոր վերը նշված ժամկետում կամ եթե երրորդ դատավորը չի նշանակվում սահմանված ժամանակահատվածում, ապա Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խորհրդի նախագահը կարող է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի խնդրանքով ըստ անհրաժեշտության նշանակել դատավոր կամ դատավորներ: Այդ դեպքում երրորդ դատավորը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի և գործի որպես արբիտրաժային դատարանի նախագահ:
3. Պայմանավորվող կողմերը պետք է համաձայնեն բոլոր այն որոշումների հետ, որոնք նշված են սույն հոդվածի 2-րդ կետում:
4. Դատավարության հետ կապված ծախսերը պետք է հավասարապես բաշխվեն Պայմանավորվող կողմերի միջև: