Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Ուժի մեջ մտնելը

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի պահանջվող սահմանադրական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական հայտագրերի միջոցով Պայմանավորվող կողմերի միմյանց ծանուցելուց հետո 30-րդ օրը:

Ի վկայություն վերոհիշյալի, ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Երևան քաղաքում 1998 թ. սեպտեմբերի 11-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, հունարեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանության ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿ

1. Չվացուցակ 1

Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերության կողմից իրականացվող երթուղիներ.

Մեկնման

վայրեր Ժամանման

վայրեր Միջանկյալ

վայրեր Վայրերից

դուրս

վայրեր

Հայաստանում Լառնակա և/կամ

Պաֆոս պետք է որոշվի պետք է որոշվի

2. Չվացուցակ 2

Կիպրոսի Հանրապետության նշանակած ավիաընկերության կողմից իրականացվող երթուղիներ.

Մեկնման

վայրեր Ժամանման

վայրեր Միջանկյալ

վայրեր Վայրերից

դուրս

վայրեր

Կիպրոսում Երևան և/կամ

Գյումրի պետք է որոշվի պետք է որոշվի

3. Փոխադրումների հինգերորդ ազատության իրավունքներ չեն հաստատվի միջանկյալ վայրերի կամ վայրերից դուրս և դրանց միջև ու մյուս Պայմանավորվող կողմի տարածքի միջև, եթե երկու Պայմանավորվող կողմերի միջև չկա համաձայնություն:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թ. հունիսի 12-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։