Հոդված 3. Իրավունքների տրամադրում
Հոդված 3. Իրավունքների տրամադրում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին վերապահում է սույն Համաձայնագրով սահմանված իրավունքներ, որոնց նպատակն է հաստատել և իրականացնել կանոնավոր միջազգային օդային հաղորդակցություններ այն երթուղիներով, որոնք սահմանված են սույն Համաձայնագրի Հավելվածի չվացուցակով: Այդ երթուղիները և հաղորդակցությունները այսուհետև համապատասխանաբար կանվանվեն «համաձայնեցված հաղորդակցություններ» և «սահմանված երթուղիներ»:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն համաձայնեցված հաղորդակցությունների սահմանված երթուղիները շահագործելիս պետք է օգտվի հետևյալ իրավունքներից.
ա) առանց վայրէջքի թռիչք կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքով,
բ) ոչ առևտրային նպատակներով կանգառներ կատարել վերը նշված տարածքում, և
գ) կանգառներ կատարել վերոհիշյալ տարածքի այնպիսի կետերում, որոնք նշված են սույն Համաձայնագրին կցված երթուղային չվացուցակում` նպատակ ունենալով միջազգային փոխադրումներ կատարելիս օդանավ վերցնել կամ օդանավից իջեցնել ուղևորներ, բեռներ և փոստ:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված դրույթների համաձայն մի Պայմանավորվող կողմի ավիաընկերությունը չի կարող իրեն իրավունք վերապահել մյուս Պայմանավորվող կողմի տարածքի մեկ կետից մյուսը վճարովի կամ վարձակալմամբ ուղևորներ, բեռներ և փոստ տեղափոխելու: