Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ավիաընկերությունների նշանակումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ավիաընկերությունների նշանակումը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա մյուս Պայմանավորվող կողմին գրավոր կերպով տեղեկացնել այն ավիաընկերության նշանակման մասին, որի նպատակը պետք է լինի սահմանված երթուղիներով հաղորդակցություններ իրականացնելը:

2. Տեղեկանալով այդ նշանակման մասին, մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները պետք է սույն հոդվածի 3-րդ կետի և 5-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն, անհապաղ, նշանակված ավիաընկերությանը տրամադրեն համապատասխան շահագործման լիազորություններ:

3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել, որպեսզի վերջինս, համաձայն Կոնվենցիայի դրույթների, բավարարի այն օրենքներով ու կանոններով նախատեսված պայմանների կատարումը, որոնք ուղղված են այդ իշխանությունների կողմից միջազգային օդային հաղորդակցությունների իրականացմանը:

4. Այս կարգով նշանակված և լիազորված ավիաընկերությունը կարող է ցանկացած ժամանակ սկսել համաձայնեցված հաղորդակցությունների շահագործումը, եթե սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի դրույթներով սահմանված սակագները ուժի մեջ են այդ հաղորդակցության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։