Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Շահագործման լիազորությունների մերժելը, չեղյալ համարելը կամ դադարեցնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Շահագործման լիազորությունների մերժելը, չեղյալ համարելը կամ դադարեցնելը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա մերժելու շահագործման լիազորության տրամադրումը, կամ չեղյալ համարելու կամ դադարեցնելու սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված իրավունքների իրականացումը մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից, կամ առաջադրելու այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ են այդ իրավունքները իրականացնելու համար.

ա) ամեն դեպքում, երբ նա համոզված չէ, որ այդ ավիաընկերության նկատմամբ գույքային սեփականության կամ արդյունավետ վերահսկողության իրավունքը պատկանում է այն Պայմանավորվող կողմին, որը նշանակել է այդ ավիաընկերությունը, կամ նրա քաղաքացիներին, կամ

բ) այն դեպքում, երբ տվյալ ավիաընկերությունը չի պահպանում այն Պայմանավորվող կողմի օրենքները և/կամ կանոնները, որը տրամադրել է այդ իրավունքները, կամ

գ) այն դեպքում, երբ ավիաընկերությունը չի գործում սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

2. Վերոհիշյալ իրավունքը կիրականացվի մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցելուց հետո, եթե միայն սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանների անմիջապես մերժելը, չեղյալ համարելը և դադարեցնելը էապես չի կանխում օրենքների և/կամ կանոնների հետագա խախտումները:

3. Սույն հոդվածի համաձայն մի Պայմանավորվող կողմի ձեռնարկած միջոցառումները չպետք է ոտնահարեն մյուս Պայմանավորվող կողմի իրավունքները, որոնք սահմանված են 17-րդ հոդվածով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։